Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Չորս կարևոր գործոն, որոնց ամրագրումը բանակում առանցքային է»

«Չորս կարևոր գործոն, որոնց ամրագրումը բանակում առանցքային է»
15.06.2022 | 07:27

Հայաստանում զորակոչը մեկնարկել է:
Ամենաառաջին բանը, որ գալիս է մտքիդ՝ ոչ մեկը չպակասի, բարեհաջող ծառայի և տուն վերադառնա։


Սա զուտ ցանկություն կամ բարի խոսք չլինելու համար բանակում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչի մասին ոլորտային փորձագետները վաղուց են խոսում։
Կա մի քանի գործոն, որ կապված չի փողի, ադրբեջանական սպառնալիքների և տեխնիկական խնդիրների հետ, բայց դրա ամրագրումը, վերականգնումը բանակում առանցքային նշանակություն ունի։
Դրանք են.
1. Ոգի
2. Կամք
3. Գաղափար
4. Կարգապահություն


Առանց այս 4 կարևոր գործոնների առկայության, ինչ սպառազինություն, տեխնիկա կամ միջոց էլ ձեռք բերես, բանակդ խնդիր չի լուծի։
Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 13844

Մեկնաբանություններ